Նախագիծ «Հին իրերին նոր կյանք ու շունչ» կամ «Թափոնների օգտագործում»

Նպատակը.

1. Նպատակներից մեկն է նկուղներում, տան անկյուններում եղած հին անօգտագործելի իրերին՝ գնդաձև ջահեր, դույլեր, արկղներ, տարբեր ոճի կոշիկներ և հնավոճ այն ամենը, ինչի մեջ կարելի մի փոքր միջամտելով հող լցնել և բույս տնկել՝ նրանց տալով նոր կյանք ու շունչ:
2.Թափոնների նպատակային և արդյունավետ օգտագործում և միաժամանակ էկոլոգիական խնդիրների լուծման յուրօրինակ մասնակցություն:
3.Միատեսակ իրերից առանձին  հավաքածուի ստեղծում և տարբեր հավաքածուներով  մասնակցություն  ցուցահանդեսներին:
4. Ձերբազատում հին իրերից:
5. Հնից նորը ստեղծելու տեխնոլոգիական հմտությունների և կարողությունների ձեռք բերում :
6. Ստեղծագործական մտքի զարգացում:
7. Խմբերով աշխատանք, քննարկում և արդյունքում հետաքրքիր նոր կերպարների ստեղծում՝ տալով նոր կյանք ու շունչ անպետք ու անօգտակար իրերին:

Ժամանակը.
Այս նախագծով կարելի է աշխատել ողջ ուսումնական տարվա ընթացքում:

Մասնակիցներ.
Սովորողներ, ծնողներեր, դասավանդող՝ ում կհետաքրքրի:

Արդյունքում.
1.Որոշ իրերից, որոնցից բաժանվելը և՛ ցանկալի  է, և՛ դժվար, իրեր, որոնք պարզապես կարելի է չնետել, առանց  երկմտելու օգտագործելով՝ արդյունքում  կստանանք նոր, ցանկալի, ընդգծված վարքագծով, տրամադրությամբ, կենդանի կերպար,  հավաքածու 
2. Թափոնները որպես էկոլոգիական խնդիրների լուծման տարր:
3. Ինքնատիպ թեմատիկ (խոհանոցային սպասք, տարբեր ժամանակների ջահեր՝ որոնք նույնպես կարելի է ոճավորել, խաղալիքներ, ապակյա տարաներ,կոշիկների տեսակներ, պայուսակներ, պլաստիկ տարաներ) հավաքածուների ստեղծում:
4.Այլընտրանքային հետազոտող, պրպտող անհատ-սովորողի, դաավանդողի, ծնողի նոր ստեղծագործական ուղղվածության ձևավորում:

img_20161208_155247

Նախագիծը իրականացվում է մի քանի տարի և ամեն անգամ դառնում է ավելի նպատակային , ոճավորված, կերպարանավորված և կենդանի: Կարծում եմ, որ շատ փոքրիկ լումա է էկոլոգիական խնդիր լուծելու համար, բայց լումա է: Նախագիծն ունի երկակի էկոլոգիական նշանակություն՝ նախ անպետք իրերին վերօգտագործել և այդ իրերի միջոցով բույսեր բազմացնել ու տարածել: Թափոնները աղտոտում են շրջակա միջավայրը՝ թունավորում են օդը, ջուրը, հողը։ Թափոններից ազատվելու եղանակներից մեկը՝ նրան երկրորդ կյանք տալն է, առանց վերամշակելու, քանի որ վերամշակման ժամանակ ևս աղտոտվում է օդն ու շրջակա միջավայրը: ։ Ջերմոց-լաբորատորիայի այցելուներին միշտ զարմացրել և հետաքրքրել է թաղարների ընտրության այս այլընտրանքային մոտեցումը և հանգեցրել այն մտքին, որ կարելի է նկուղներում, խորդանոցներում եղած իրերից ազատվե՝ դրանք վերածելով առանձին թաղարների   ստեղծել նմանատիպ հավաքածուներ:
Ներկայացնեմ  ֆիլմ, որտեղ ընդգծվում է թափոնի  օգտագործման և բույսերի աճեցման տեխնոլոգիական հմտություններն ու կարողությունները կրթահամալիրի ամենափոքրիկների միջոցով.
Ինգա Անտոնյան՝ «Ածիկը լուսամփոփի մեջ»
Իսկ այս ֆիլմում՝ նկարների հավաքանի, որի շնորհիվ ավելի պարզ կարելի է պատկերացնել, թե ինչպիսի թափոններ են օգտագործվել
Եվս մի քանի հետաքրքիր լուծումներ

33038939_785183495020215_7259822089882828800_n

5լ-ոց պոլիէթիլենային տարան՝ որպես ելակի թաղար.

Կոլաժի շրջանակը՝ եվրո դուռ-պատուհանից մնացած թափոնով

33156227_1719570941413640_6701516903073972224_n

Յոգուրդի  պոլիեթիլենային տարաներով բույսերի հավաքածու.

Ապրիլյան նախագծեր

Ապրիլյան նախագծեր

Posted on 


«Ձոն». տեխնոլոգիական նախագծերի ստուգատեսին Քոլեջի բնագիտության լաբրատորիան մասնակցելու է «Սածիլատնկում» համագործակցային նախագծով՝ կրթահամալիրի բոլոր դպրոցների հետ։
Ապրիլի2-ի Ծաղկազարդին կազմակերպել ծաղկող սածիլների ցուցահանդես վաճառք, որից ստացված եկամուտը կուղղվի որևէ բարեգործական նպատակի։
Ապրիլի Հանրակրթական էկոտուր, հայրենագիտական-էկոլոգիական նախագծերի ստուգատեսին ներկայանալ էկոլոգիական նախագծերի հաշվետու փաթեթով։

Ապրիլյան նախագծեր


«Ձոն». տեխնոլոգիական նախագծերի ստուգատեսին Քոլեջի բնագիտության լաբրատորիան մասնակցելու է «Սածիլատնկում» համագործակցային նախագծով՝ կրթահամալիրի բոլոր դպրոցների հետ։
Ապրիլի2-ի Ծաղկազարդին կազմակերպել ծաղկող սածիլների ցուցահանդես վաճառք, որից ստացված եկամուտը կուղղվի որևէ բարեգործական նպատակի։
Ապրիլի Հանրակրթական էկոտուր, հայրենագիտական-էկոլոգիական նախագծերի ստուգատեսին ներկայանալ էկոլոգիական նախագծերի հաշվետու փաթեթով։

«Մուտք կրթահամալիր» ճամբար

10:30-11:15՝ պարտեզապուրակային աշխատանք Շողիկ Պողոսյանի հետ


Оставьте комментарий

Սածիլների տեղափոխում թաղարների մեջ

Համագործակցային նախագիծ կրթահամալիրի բոլոր դպրոցների ու նախակրթարաանների հետ հետ

Թեմայի ընդգրկումը
Կարևոր փուլ, որի տեխնոլոգիական հմտությունները և կարողությունները շատ կարևոր են: Յուրաքանչյուր մասնակից պարտավոր է ճիշտ իմանալ սերմնահավաքի, սերմերի ընտրության, ցանքի, ծիլի և սածիլի տեղափոխման նրբությունների և հմտությունների մասին։
Տևողություն
45 րոպպե
Խնդիրներ
Նախագծի մասնակիցների ներառումը շատ կարևոր գործընթացի՝ սածիլների ճիշտ տեղափոխում ցանկարկղերից փոքրիկ թաղարներրի մեջ։
նպատակը
Նախապես փուլ առ փուլ ծանոթացնելով սածիլի մինչ 3-4 տերև ձևավորվեու տեխնոլոգիական ընթացքին (սերմնահավաք, սերմերի ընտրություն, ցանք, ծիլ) անցնել սածիլների գործնական վերատնկմանը ցանքարկղերից հատուկ սածիլների համար նախատեսված թաղարների մեջ։

Արդյունք
Գիտելիքի պաշարի ձեռք բերում և ամրապնդում
Հոգատար և ընկերասեր անհատի ձևավորում
Հոգատար խնամքի արդյունքում սերմից ծիլ, երիտասարդ սածիլ, գեղեցիկ ծաղկոցներ, խնամված գունեղ շրջակա միջավայրի ապահովում: